Անոթային վիրաբուժություն
«Նաիրի» բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության և լիմֆոլոգիայի բաժանմունքում իրականացվում է զարկերակային, երակային և լիմֆատիկ համակարգի հիվանդությունների ախտորոշում և բուժում։ Մասնագետները կիրառում են լազերային և էնդովասկուլյար միջամտություններ, այդ թվում՝ ստենտավորում, անգիոպլաստիկա, կաթետերային թերապիա, ինչպես նաև վարիկոզ երակների բուժում լազերային կամ սկլերոթերապիայի միջոցով։ Վիրաբուժական որոշ դեպքերում իրականացվում են բաց միջամտություններ և շունտավորումներ։ Բաժանմունքը տրամադրում է նաև լիմֆոդեմայի և այլ լիմֆատիկ խանգարումների կառավարում՝ կիրառելով կոմպրեսիոն թերապիա, դիագնոստիկ և վերականգնողական միջոցառումներ։ Յուրաքանչյուր պացիենտի համար մշակվում է անհատական բուժման պլան՝ համալիր թիմային մոտեցմամբ։
