Անհետաձգելի բուժօգնություն
«Նաիրի» բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության ծառայությունը գործում է շուրջօրյա ռեժիմով և ընդունում է ինչպես ինքնուրույն դիմող պացիենտներին, այնպես էլ շտապօգնության կողմից կենտրոն տեղափոխված անձանց։ Տրամադրվում է բազմապրոֆիլ բուժօգնություն՝ ներառյալ խորհրդատվություն, ախտորոշում և անհրաժեշտ նախնական բուժում՝ մինչ հետագա բաժանմունքային տարաբաշխումը։
Ծառայության շրջանակում իրականացվում է տարբեր հիվանդությունների շտապ ախտորոշում՝ լաբորատոր հետազոտություններ, ԷՍԳ, ՈՒՁՀ, ռենտգեն, ԷխոՍԳ, ՀՇ և այլն: Իրականացվում է նաև թերապևտիկ և վիրաբուժական ոլորտների առաջնային խորհրդատվություններ։
Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը հանդիսանում է պացիենտի համար բժշկական կենտրոն մուտք գործելու առաջին օղակն՝ ապահովելով արագ արձագանք, մասնագիտական մոտեցում և համապարփակ օգնություն։
