Անեսթեզիոլոգիա և վերակենդանացում
«Նաիրի» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման ծառայությունը ապահովում է վիրաբուժական միջամտությունների և ախտորոշիչ հետազոտությունների ժամանակ անհրաժեշտ անզգայացում՝ կիրառելով ժամանակակից, բազմաբաղադրիչ անեսթեզիայի մեթոդներ։ Ծառայությունն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան՝ ներառելով ընդհանուր, ողնուղեղային, էպիդուրալ, լոկոռեգիոնար և համակցված անզգայացումներ: Ծառայության մասնագետները վիրահատությունից առաջ իրականացնում են անեսթեզիոլոգիական նախազննում՝ պացիենտի ընդհանուր վիճակի, անեսթեզիոլոգիական ռիսկի և ինտուբացիայի բարդության գնահատմամբ։ Անզգայացման ընթացքը ուղեկցվում է կենսական ցուցանիշների մշտական մոնիթորինգով՝ ներառյալ արյան ճնշում, սրտի ռիթմ, շնչառություն, սատուրացիա և այլ պարամետրեր։
Վիրահատությունից հետո պացիենտները տեղափոխվում են վերակենդանացման բաժանմունք՝ հետվիրահատական հսկողության և արդյունավետ ցավազրկման ապահովման նպատակով։
Ծառայությունը նաև իրականացնում է ինտենսիվ թերապիա՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների համար, ներառյալ սրտի և շնչառության կանգի, շոկային վիճակների բուժում, սիրտ-թոքային վերակենդանացում և այլն:
Բժշկական կենտրոնը հագեցած է առաջատար արտադրողների ժամանակակից սարքավորումներով՝ ներառյալ Drager, Newport, Schiller և Massimo համակարգեր՝ ապահովելով բարձր որակի և անվտանգ անեսթեզիոլոգիական և վերակենդանացման խնամք բոլոր պացիենտների համար։
