Ալերգոլոգիա
«Նաիրի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայությունը զբաղվում է ալերգիկ հիվանդությունների և իմունային համակարգի խանգարումների ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ։ Ծառայությունն առաջարկում է ալերգիայի բոլոր տեսակների համապարփակ գնահատում՝ օգտագործելով ժամանակակից ախտորոշիչ և բուժական մեթոդներ։ Ալերգոլոգների հիմնական գործունեությունն ուղղված է շնչուղիների, մաշկի, սննդի, դեղորայքի, միջատների խայթոցների և այլ գործոնների նկատմամբ գերզգայուն ռեակցիաների ախտորոշման և կառավարման վրա։ Աշխատանքային մոտեցման հիմքում ընկած է ալերգիկ ռեակցիայի պատճառի վաղ բացահայտումն ու բուժման անհատական պլանի կազմումը։ Ծառայությունը բուժում է, մասնավորապես՝ անաֆիլակտիկ շոկ, ատոպիկ դերմատիտ, բրոնխիալ ասթմա, դեղորայքային և սննդային ալերգիա, եղնջացան, ռինիտ, կոնյուկտիվիտ և այլ ալերգիկ վիճակներ։ Կենտրոնում ապահովված են որակյալ խորհրդատվության, ախտորոշման և բուժման բոլոր անհրաժեշտ պայմանները։
