Ակնաբուժություն
«Նաիրի» բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժանմունքը տրամադրում է աչքի հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման ամբողջական ծառայություններ՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ։
Գլխավոր ուղղություններն են՝ տեսողության խանգարումների ախտորոշում (ավտոռեֆրակտոմետրիա, տոնոմետրիա, OCT, պերիմետրիա և այլն), կատարակտայի և գլաուկոմայի վիրաբուժություն, լազերային միջամտություններ (LASIK, PRK, կռոսլինքինգ), հակա-VEGF ներարկումներ, մուլտիֆոկալ ու տորիկ ոսպնյակների իմպլանտացիա, մանկական ակնաբուժություն, սկլերալ ոսպնյակների նշանակում և կանխարգելիչ զննումներ։
Առավելություններ՝ փորձառու մասնագետներ, նորագույն սարքավորումներ, անհատական մոտեցում։
Մեր նպատակը՝ պահպանել և վերականգնել պացիենտների տեսողությունը՝ ապահովելով բարձրակարգ օգնություն։
