Գուրգեն Գրիգորյան Անդրանիկի
| Մասնագիտություն | Անոթային վիրաբույժ |
| Պաշտոն | Անոթային և էնդովասկուլյար վիրաբուժություն ծառայության ղեկավար |
| Լեզուներ | անգլերեն | ռուսերեն | հայերեն |
Իմ կենսագրությունը
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2009–2014 — Երևանի Պետական Բժշկական Համալսարան, բակալավրիատ
2014–2016 — Երևանի Պետական Բժշկական Համալսարան, մագիստրատուրա
2016–2019 — Կլինիկական օրդինատուրա՝ անոթային վիրաբուժություն մասնագիտությամբ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
01․08․2024–2025 — Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի անոթային և էնդովասկուլյար վիրաբուժության բաժանմունքի ղեկավար
2019–ներկա — «Սևան» Բժշկական Կենտրոն, անոթային վիրաբույժ
2019–2023 — «Աստղիկ» Բժշկական Կենտրոն, անոթային վիրաբույժ
05․09․2022–23․12․2022 — Մոսկվա, Ա.Ն. Բակուլևի անվան սիրտ-անոթային գիտահետազոտական կենտրոն, թիվ 1 Վոլինսկայա կլինիկա՝ ռենտգեն-էնդովասկուլյար ախտորոշում և բուժում մասնագիտացում (պետական դիպլոմ՝ ՌԴ Առողջապահության նախարարությունից և Բակուլևի ինստիտուտից)։
2023–2024 — Երևանի Պետական Բժշկական Համալսարան, մագիստրոսական ծրագիր՝ բուժհաստատությունների կառավարում և վարչարարություն։ Շնորհվել է կառավարման մագիստրոսի աստիճան (պետական դիպլոմ)։
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ
2020 — 44-օրյա պատերազմի ընթացքում հայրենիքին մատուցած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ Պաշտպանության և Առողջապահության նախարարությունների կողմից շնորհված պատվոգրով և «Գարեգին Նժդեհ» շքանշանով։
21․02․2021–21․03․2021 — Սանկտ-Պետերբուրգ, Ելիզավետինսկայա կլինիկա, լազերային վիրաբուժություն մասնագիտացում (տրամադրվել է հավաստագիր)։
2021 — Համազգային վստահության խորհրդի կողմից շնորհվել է «Ոսկե դափնի» մրցանակ։
2024–ներկա — Եվրոպայի Անոթային Վիրաբույժների Ասոցիացիայի անդամ, Լեհաստան, Կրակով (տրամադրվել է հավաստագիր)։
2025–ներկա — Եվրոպայի Ռենտգեն-Էնդովասկուլյար Վիրաբուժության Ասոցիացիայի անդամ, Իտալիա, Ֆլորենցիա (տրամադրվել է հավաստագիր)։
